73568 դիտում
16:15 04-03-2020
Խոշոր ավտովթար Երևանում. Kia-ի վարորդը բախվել է ծաղկի սրահի պատին, փլուզել այն և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հողամասում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանոմ։ Ժամը 15։30-ի սահմաններում Kia մակնիշի 07 DG 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարկավագի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 122 հասցեում գործող ծաղկի սրահի պատին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել նշված տան բակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kiaի վարորդը տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, իսկ ծաղկի սրահի աշխատակցուհին՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Արմեն Դավթյանն ու տեսուչ Վրույր Ավագյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատսճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով վթարից հետո կանգնել է, արդարացել է, թե ինքը կապ չունի վթարի հետ և թողել, հեռացել է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի հետևանքով ծաղկի սրահի պատի ահագին հատված փլուզվել է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+