Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 4-րդ դեպքն է հաստատվել
Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակման 4-րդ դեպքը։ Այդ մասին հայտնում է Sputnik Georgia-ն՝ հղում անելով Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին։
Համաձայն տեղեկատվության՝ COVID-2019-ով վարակվածը Վրաստանի երիտասարդ քաղաքացի է, ով օրեր առաջ վերադարձել է Իտալիայից։
«Վրաստան է ժամանել առանց որևէ ախտանիշների առկայության։ Ավելի ուշ նրա մոտ ջերմությունը բարձրացել է և ինքն էլ դիմել է ինֆեկցիոն հիվանդանոց»,-ասել է Գամկրելիձեին։