2910 դիտում
09:13 06-03-2020
Սուտ մատնության համար պատիժը կխստացվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում կխստացվի սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատիժը: Ի դեպ, այս մասին որոշման նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունը նոր է շրջանառության մեջ դրել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում և արդեն հասցրել է 6 կողմ և 1 դեմ ձայն հավաքել։ Մեզ հայտնի դարձավ, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պատիժները կխստացվեն։ Մասնավորապես, նշված օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքը նախատեսված է որպես միջին ծանրության հանցագործություն, իսկ 2-րդ մասով նկարագրված արարքը՝ ծանր հանցագործություն:
Այսինքն 333-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան կշարադրվի հետևյալ խմբագրությամբ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Իսկ 2-րդ մասի սանկցիան՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով: Պարզվում է, որ հաճախ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար մեղադրվող կամ դատապարտված անձինք, գիտակցելով սուտ մատնության համար նախատեսված պատժի համեմատաբար թեթև լինելու հանգամանքը (օրինակ՝ տուգանք), չեն կաշկանդվում հանցագործության մասին սուտ մատնություն կատարելուց։ Այս փոփոխության արդյունքում ԱՆ-ն հույս ունի, որ սուտ մատնության դեպքերը կնվազեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1282 դիտում
07:50 14-03-2024
Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների համար նախատեսված պատիժը. «Ժողովուրդ»
5284 դիտում
11:42 21-01-2020
Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը կխստացվի
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»