2048 դիտում
16:29 06-03-2020
ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացին նվիրված հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարտի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող Շոմբի Շարփին և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ղեկավարներին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործընթացում ներգրավված փոխնախարարներ և շահագրգիռ գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի ԿԶՆ-ների ազգայնացման, իրականացման և դրանք ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին համապատասխանեցնելու հետ կապված հարցեր։ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների և ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին իրենց իրավասության ոլորտներում գրանցած առաջընթացի, առկա բացերի և մարտահրավերների վերաբերյալ։
Կողմերն ընդգծեցին նման ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը՝ արդեն իսկ իրականացված քայլերի ամփոփման և հետագա անելիքների հստակեցման տեսանկյունից։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց ԿԶՆ-ների իրականացման նպատակով համակարգող մարմնի ստեղծումը և տեղեկացրեց, որ ՀՀ-ում ԿԶՆ խորհուրդ ստեղծելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի շուրջ քննարկումները գտնվում են ավարտական փուլում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7685 դիտում
17:00 04-07-2017
Կայացել է ՄԱԿ կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացների շրջանակներում հերթական աշխատանքային նիստը
Այս բաժնից
619 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
691 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
739 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից