211652_close_icon
views-count7685 դիտում article-date 17:00 04-07-2017

Կայացել է ՄԱԿ կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացների շրջանակներում հերթական աշխատանքային նիստը

Մեկնարկել է ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների գլոբալ գործընթացների շրջանակներում ազգային օրակարգի ձևավորման գործընթացը, որի նպատակով ՀՀ վարչապետի 2017 թվականի փետրվարի 21-ի N 155-Ա որոշմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի ներքո առանձնացվել են չորս ենթախմբեր (տնտեսական, սոցիալական, էկոլոգիական, իրավական և ժողովրդավարական հավասարության): Տնտեսական ոլորտային ենթախմբի համանախագահներն են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է Տնտեսական ոլորտային ենթախմբի հերթական` 5-րդ աշխատանքային նիստը, որը նվիրված էր ՄԱԿ կայուն զարգացման 17-րդ նպատակի, այն է` «Գործընկերություն նպատակների շուրջ», ներքո թիրախների և ցուցանիշների ազգային օրակարգի ձևավորմանը: Մինչ օրս կայացել են տնտեսական ոլորտային ենթախմբին պատվիրակված ևս չորս նպատակների շուրջ աշխատանքային հանդիպումներ, որոնց շրջանակներում քննարկվել են, մասնավորապես, հասանելի և մաքուր էներգիայի, արժանապատիվ աշխատանքի և տնտեսական աճի, արդյունաբերության, ինովացիաների և ենթակառուցվածքների, կայուն սպառման և արտադրության նպատակներով մինչև 2030 թվականն ազգային քաղաքականության օրակարգին համահունչ թիրախների և ցուցանիշների նույնականացման վերաբերյալ: Բազմաշահառու ձևաչափով կայացած հանդիպումներին մասնակցում են նպատակների և թիրախների թեմատիկ ծածկույթի հետ անմիջական առնչություն ունեցող հանրապետական գործադիր մարմինների, ՄԱԿ գործակալությունների և միջազգային զարգացման կառույցների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր