211652_close_icon

Կեղծ վախեր, որ ծխողներին հետ են պահում էլեկտրոնային սիգարետ օգտագործելուց. Անգլիա

views-count5193 դիտում article-date 16:11 06-03-2020
Ծխողների գրեթե կեսը հավատում է, որ նիկոտին պարունակող վեյփային պրոդուկտները հավասարապես կամ ավելի վնասակար են, քան սիգարետ ծխելը, չնայած որ ԱՄՆ-ում մահերի պատճառ դարձող նյութերն արգելված են [url=https://www.gov.uk/government/news/false-fears-preventing-smokers-from-using-e-cigarettes-to-quit?fbclid=IwAR2P4cH3mUzD6R8E6lygy5clBbQinAC-LUiHdod_eC-aEUkb9ZrDxhLSr1k]Մեծ Բրիտանիայում[/url]: Անգլիայի Հանրային Առողջապահության (ԱՀԱ) գործակալության կողմից վերջերս հրապարակվել է [url=https://www.gov.uk/government/publications/vaping-in-england-evidence-update-march-2020]վեցերորդ զեկույցն էլ. սիգարետի վերաբերյալ[/url] (հրապարակվել է Լոնդոնի Արքայական Քոլեջի հետազոտողների հանձնարարույամբ 2020թ. մարտի 4-ին՝ չորեքշաբթի). Զեկույցը տեղեկատվություն է տրամադրում երիտասարդների և մեծահասակների շրջանում նիկոտին պարունակող վեյփերի օգտագործման, ինչպես նաև վեյփինգի վնասակարության մասին հասարակական կարծիքի մասին: Այն նաև մանրամասնորեն ուսումնասիրում է էլ. սիգարետի օգտագործման մասին տեղեկությունները հոգեկան խնդիրներ ունեցող անձանց և հղի կանանց շրջանում: Նախկինում անցկացված զեկույցի տվյալները գրեթե չեն փոփոխվել, սակայն աճել է ծխողների թիվը, որոնք համարում են, որ վեյփինգն ավելի վնասակար է, քան ծխելը: Սա հակասում է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի փորձագիտական եզրակացություններին այն մասին, որ կարգավորվող, նիկոտին պարունակով վեյփերի օգտագործումը շատ ավելի քիչ վնասակար է, քան ծխելը: ԱՀԱ-ն խորհուրդ է տալիս ծխողներին անցնել էլ. սիգարետի, որը կօգնի նրանց թողնել ծխելը, բայց միաժամանակ չծխողներին խորհուրդ չի տրվում վեյփեր օգտագործել: Էլ. սիգարեներն ավելի քիչ վնասակար են, քան սիգարետը, բայց դրանք էլ ամբողջովին անվնաս չեն: Դրանք պարունակում են զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութեր, որոնք էլ իրեն հերթին առաջացնում են ծխելու հետ կապված հիվանդություններ: Այն սխալ կարծիքը, որ էլ. սիգարետն ավելի վնասակար է, քան ծխելը տարածվեց Մեծ Բրիտանիայի ծխողների շրջանում ԱՄՆ-ում 2019թ. աշնանը թոքային հիվանդությունների տարածումից հետո. ամերիկյան իշխանությունները հաստատել են, որ երկրում ծագած հիվանդությունների համաճարակի պատճառը վիտամին E ացետատն է` խտացնող նյութ, որն ավելացվում է կանեփ պարունակող վեյփային պրոդուկտներում: Այս նյութն արգելված է Մեծ Բրիտանիայում: Զեկույցում նշվում է հասարակական կարծիքի շարունակական մոնիտորինգի անհրաժեշտության մասին, քանի որ գիտնականներն անհանգստացած են, որ անվտանգության վախը ստիպում է մարդկանց խուսափել էլ. սիգարետի օգտագործումից, ինչն իր հերթին կարող է կյանքեր խլել: Զեկույցը միաժամանակ զգուշացնում է, որ բուրավետ հեղուկների արգելքը կարող է որոշ ծխողների ամբողջությամբ հետ պահել էլ. սիգարետի օգտագործումից: Ծխողները կարող են շարունակել փորձել օրենքով կարգավորված, նիկոտին պարունակող վեյփային ապրանքները ծխախոտի դեմ պայքարի այլ միջոցների հետ մեկտեղ, ինչը զգալիորեն կնպաստի ծխելը թողնելուն: Զեկույցում անդրադարձ է կատարվում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց, ինչպես նաև հղի կանանց շրջանում վեյփինգին. գոյություն ունեցող փոքրածավալ գրականությունը վկայում է այն մասին, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում վեյփինգը կարող է նվազեցնել ծխելու ծավալը, սակայն այս դեպքում անհրաժեշտ են նոր հետազոտություններ: Միաժամանակ, հետազոտողների համար պարզ է դարձել, որ հոգեկան խնդիրներով տառապող անձիք ավելի շատ տեղեկատվության և ուսուցման կարիք ունեն էլ. սիգարետների օգտագործման հարցում, որպեսզի դրանք արդյունավետ լինեն: Համաձայն ԱՀԱ-ի հրապարակած [url=https://www.gov.uk/government/publications/e-cigarettes-use-by-patients-in-nhs-mental-health-organisations]խորհրդատվության[/url], անծուխ քաղաքականությունը հաջողությամբ իրականացնելու և վստահություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է պարզաբանել և հստակ ներկայացնել, թե հիվանդանոցներում կամ այլ շինություններում մարդիկ որտեղ կարող են վեյփեր օգտագործել: Գիտնականները կարծում են, որ անհրաժեշտ է ավելի մեծ ծավալով ուսումնասիրություններ կատարել՝ պարզելու հղի կանանց կողմից վեյփերի օգտագործման արդյունավետության և անվտանգության մասին: Իսկ մինչ այդ, առողջապահության ոլորտի մասնագետները պետք է ուղղորդվեն[url=https://smokefreeaction.org.uk/smokefree-nhs/smoking-in-pregnancy-challenge-group/smoking-in-pregnancy-challenge-group-resources/e-cigarettes-in-pregnancy/] հղիության ընթացքում էլ. սիգարետի օգտագործման մասին այժմ հասանելի տեղեկատվությամբ[/url]: Ինչպես նշում է ԱՀԱ Առողջապահության Վերականգնման բաժնի տնօրեն Ջոն Նյութոնը, մտահոգիչ է այն, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում տարածված թոքերի հիվանդությունների մասին տեղեկատվությունը ՄԲ-ի ծխողների վրա: Շատ ծխողների կարող է հետ պահել անվտանգության մասին մտահոգությունը, ինչի արդյունքում նրանք կշարունակեն ծխել, ինչը կբերի վաղաժամ մահվան: Էլ. սիգարետը շատ ավելի քիչ վնասակար է, քան ծխելը, որն Անգլիայում դառնում է օրական 220 վաղաժամ մահվան պատճառ: Խորհուրդը մեկն է. եթե Դուք ծխում եք թութուն, ամենակարևորն է ամբողջությամբ հրաժարվել սիգարետից, և այս հարցում էլ. սիգարետը արդյունավետ օգնություն է: Իսկ Անգլիայի Գլխավոր Բժշկական Մասնագետ Պրոֆ. Քրիս Ուիթթին կարծում է, որ ծխողի համար ամենաընդունելի տարբերակն ամբողջությամբ ծխելը թողնելն է, ինչը հնարավոր է էլ. սիգարետի միջոցով, որն ավելի ապահով այլընտրանք է: Ավելին, Լոնդոնի Արքայական Քոլեջի Ծխախոտային կախվածության պրոֆեսոր, զեկույցի գլխավոր հեղինակ Էնն ՄաքՆիլը նշում է, որ ներկայումս առկա բազմաթիվ հակասական զեկույցների հետևանքով ծխողների համար շատ դժվար է հասկանալ ծխելու և վեյփինիգի իրական ազդեցությունը: Գիտնականը միաժամանակ նշեց, որ Անգլիայում վեյփինգը չի խաթարել մեծահասակների շրջանում ծխելու անկումը, սակայն անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի երիտասարդների համար վեյփային պրոդուկտները դժվար հասանելի լինեն: Ավելի վաղ, Ծխելու և Առողջության Շարժման Գործադիր ղեկավար Դեբորա Արնոտը ասել է, որ Անգլիայում կա ավելի քան 6 մլն ծխող, և մինչ այժմ վեյփինգը հազարավոր մարդկանց օգնել է ազատվել այս վնասակար սովորությունից: Ծխողները պետք է տեղեկացվեն, որ պետության կողմից ընդունված կանոնակարգերն արդյունավետ են, և որ վեյփինգն ավելի անվտանգ է, քան ծխելը: Իսկ ՄԲ Քաղցկեղի Ուսումնասիրման Կենտրոնի Քաղաքականության գլխավոր մենեջեր Ջորջ Բաթերուորթը կարծում է, որ էլ. սիգարետը զերծ չէ ռիսկերից, և մենք դեռ չգիտենք դրանց երկարաժամկետ ազդեցության մասին, բայց մինչ այժմ իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վեյփինգն ավելի քիչ վնասակար է, քան թութուն ծխելը, և կարող են օգնել թողնել ծխելը: Աղբյուրը՝ [url=https://www.gov.uk/government/news/false-fears-preventing-smokers-from-using-e-cigarettes-to-quit?fbclid=IwAR2P4cH3mUzD6R8E6lygy5clBbQinAC-LUiHdod_eC-aEUkb9ZrDxhLSr1k]gov.uk[/url]

Նմանատիպ նյութեր