Թալիբներն ամենայն հավանականությամբ կհրաժարվեն ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրից. NBC
ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման միջև կնքված հաշտության համաձայնագիրը կարող է խախտվել։ Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը, որը գտնում է, որ թալիբները ցանկանում էին, որպեսզի այդ համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ն ամբողջովին դուրս բերեր իր զորքը Աֆղանստանից։
Հեռուստաալիքը վկայակոչում է ամերիկյան հետախուզությանը, ըստ որի՝ թալիբները մտադիր չեն հետևել հրադադարին։
«Հույս ունենք, որ նրանք կկատարեն իրենց պարտավորությունները, սակայն մենք ենթադրում ենք, որ գիտենք, թե որոնք են թալիբների իրական մտադրությունները»,-ասել է հեռուստաալիքի վաշինգտնյան աղբյուրը։
Իր հերթին, պակիստանցի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ թալիբները պատրաստվում են ամերիկյան զորքի դուրսբերումից հետո մի շարք հարձակումներ կատարել իշխանությունների դեմ, ամենայն հավանականությամբ՝ իշխանությունը զավթելու մտադրությամբ։