211652_close_icon
views-count1144 դիտում article-date 21:59 30-04-2024

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ անդամ երկրների հետ հանրային առողջապահության ոլորտում համագործակցության համաձայնագրից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Գերագույն Ռադայում երկրի Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։

«Ուկրաինան դուրս է եկել հանրային առողջապահության ոլորտում համագործակցության համաձայնագրից, որը ստորագրվել է 1992 թվականի հունիսի 26-ին Մինսկում»,- գրել է Մելնիչուկը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան նմանապես դուրս է եկել 2003 թվականի սեպտեմբերի 18-ին Յալթայում և 2005 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված փոփոխությունների և լրացումների մասին արձանագրություններից՝ նշված համաձայնագրի շրջանակում։

Նմանատիպ նյութեր