Իրանում կորոնավիրուսի հետևանքով կին պատգամավոր է մահացել
Իրանի մայրաքաղաք Թեհրանի Մասիհ Դանեշվարի հիվանդանոցում կորոնավիրուսի պատճառով մահացել է Իրանի խորհրդարանի կին պատգամավոր Ֆաթիմ Ռահբարը։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Ռահբարը պատգամավորի պաշտոնում ընտրվել էր փետրվարի 21-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Նա պահպանողական կուսակցության անդամ էր։
Ներկա պահին այդ երկրում արձանագրվել է վարակվածության 4747 դեպք, մահացել է 124 մարդ։