4344 դիտում
23:57 07-03-2020
Իսպանիայում չեզոքացրել են թմրանյութի և ներգաղթյալների բիզնեսով զբաղվող խոշոր հանցախումբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալել է հանցախմբի 89 անդամի, որոնք երկրի տարածք անպօրինի տեղափոխում էին հաշիշ և ներգաղթյալներ:
Ներգաղթյալներին արագագնաց նավակներով Եվրոպա էին տեղափոխում Սեուտայից. դա անկլավ է Մարոկկոյի սահմանին: Նրանց իջեցնում էին Անդալուսիայի ափամերձ տարածքներում: «Տոմսն» արժեր 5 հազար եվրո: Հանցագործները ներգաղթյալներին բաց էին թողնում միայն այն բանից հետո, երբ նրանց ազգականները վճարում էին ամբողջ արժեքը:
Իրավապահները հաշվել են ապօրինի տեղափոխության 11 դեպք: Իսպանիա ապօրինի մուտք է գործել ընդհանուր առմամբ 269 հոգի: Բացի այդ, տեղափոխվել է 10 տոննա հաշիշ: Թմրանյութն ամբողջությամբ առգրավված է, ինչպես նաև՝ 26 մոտորանավակ, 29 մեքենա, 12 միավոր զենք և մոտ 250 հազ. կանխիկ եվրո:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1375 դիտում
23:00 10-02-2014
Ֆրասիայում թանկարժեք գինիների գողությամբ զբաղվող հանցախումբ է ձերբակալվել
8958 դիտում
13:15 29-09-2014
Մանր ու միջին բիզնեսով զբաղվող քաղաքացիները բողոքի ակցիան շարունակում են ԱԺ-ի դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
907 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
745 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին