211652_close_icon
views-count102281 դիտում article-date 15:00 08-03-2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից փրկված 24-ամյա երիտասարդը նույն օրը առավոտյան էլ ցանկացել էր ինքնասպանություն գործել Դավիթաշենի կամրջից. իսկ գիշերը նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 7-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Երևանում «Հաղթանակ» կամրջից տղամարդու ինքնասպանության փորձը կանխելուց հետո այդ քաղաքացին տուն է վերադարձել և արդեն ժամը 21:25-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստամոքսում օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նշված քաղաքացին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ այդ քաղաքացին անօթևանների կացարանում բնակվող, 24-ամյա Ռ. Պ.-ն է: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ երեկ մինչև «Հաղթանակ» կամրջի վրա հերթական ինքնասպանության փորձը կատարելը, Ռ. Պ.-ն նույն օրը՝ ժամը 13:10-ի սահմաններում փորձել է նմանատիպ քայլ անել Դավիթաշենի կամրջից: Այս դեպքում նրան փրկել են ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի 3-րդ դասակիկ ոստիկաններն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ–փրկարարները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Պ.-ն իր այդ քայլը պատճառաբանել է, որ իքն ունի անձնական խնդիրներ, ինչի համար էլ ցանկացել է ինքնասպանություն գործել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/07/1149251/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, երեկ՝ մարտի 7-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել էր կանխել Հաղթանակ կամրջից քաղաքացու ցած նետվելու փորձը: Մարզերի շրջայցից վերադաձող վարչապետը մեքենայից նկատել էր մարդկանց բազմությունը և ցած նետվել փորձող քաղաքացուն: Նա կանգնեցրել էր մեքենան, մոտեցել, զրույցել քաղաքացու հետ, որը արդեն անցել էր վտանգավոր եզրագիծը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր