Ֆրանսիայի մշակույթի նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռեեստրի մոտ բժիշկները կորոնավիրուս են հաստատել։ Այդ մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը։
Գործակալության աղբյուրը նշել է, որ նախարարի մոտ COVID-19-ի հարուցած հիվանդության ախտանիշներ են ի հայտ եկել, և կատարված հետազոտությունը հաստատել է հիվանդությունը։
Ներկա պահին նախարարը գտնվում է իր փարիզյան բնակարանում, բուժվում է և իրեն լավ է զգում։
Նախորդ շաբաթ Ռեեստրն այցելել էր խորհրդարանի ստորին պալատ, որտեղ վարակվածության մի քանի դեպքեր են հայտնաբերվել։