211652_close_icon
views-count3737 դիտում article-date 19:54 10-03-2020

Պեպ Գվարդիոլա՝ կորոնավիրուսի մասին. Չեմ ցանկանում խաղալ առանց հանդիսականների, իմաստ չունի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ չէր ցանկանա խաղալ դատարկ տրիբունաների ներքո: «Իտալիայում առաջնությունը դադարեցված է, Իսպանիայում առաջիկա 2-3 տուրերը անցնելու են առանց հանդիսականների, կարծում եմ, նույնն էլ այստեղ՝ Անգլիայում կլինի: Խնդիրը հետևալն է. արժե մեզ հարցնել, թե արդյոք իմաստ ունի առանց հանդիսականների ֆուտբոլ խաղալ: Պատճառը, որի համար մենք մեր աշխատանքն ենք կատարում, դա՝ մարդիկ են: Եթե նրանք չեն կարող գալ խաղը դիտելու, ապա խաղալու իմաստ չկա: Ես չէի ցանկանա առանց հանդիսականների խաղալ Չեմպիոնների լիգայում, Անգլիայի առաջնությունում կամ գավաթներում», ասել է Գվարդիոլան: ՉԼ-ի 1/8 եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին: Առաջին խաղում մանկունյանցիները Մադրիդում հաղթել էին 2:1 հաշվով:

Նմանատիպ նյութեր