211652_close_icon
views-count1883 դիտում article-date 18:15 27-08-2021

Պեպ Գվարդիոլա. Ռոնալդուն ինքը պետք է որոշի, թե որտեղ խաղալ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին՝ Հարի Քեյնի և Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տրանսֆերների վերաբերյալ, հայտնում է Armsport.am-ը:

«Հազիվ թե կարողանամ նշանակալից բան ասել: Քեյնը հայտարարեց, որ մնալու է իր ակումբում ՝ «Տոտենհեմում»: Կրիշտիանուն «Յուվենտուսի» խաղացող է, և ավելին չեմ կարող ասել: Կարող եմ միայն նշել, որ տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ այս 3-4 օրերի ընթացքում ամեն ինչ կարող է պատահել: Այժմ ես ավելի քան գոհ եմ ներկայիս կազմից:

Ակումբն ամեն ինչ արեց, սակայն «Տոտենհեմի» հետ կոնկրետ խոսակցություններ չեղան: Առաջարկ էլ չի եղել, քանի որ նրանք չեն ցանկացել բանակցել: Եվ եթե այդպես է, ուրեմն խոսելու բան չկա:

Քեյնը «Տոտենհեմի» խաղացող է, և ես նրան լավագույնն եմ մաղթում։Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա ամեն ինչ նույնն է: Կրիշտիանուն ինքը կորոշի, թե որտեղ է ցանկանում խաղալ՝ ոչ ես, և ոչ «Մանչեսթեր Սիթին» դա չենք որոշելու: Մեզանից շատ բան կախված չէ», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նմանատիպ նյութեր