4160 դիտում
23:20 11-03-2020
Տավուշի ոստիկանները փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել․ փաստաթղթերը բացակայել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Տավուշի բաժինների ծառայողները հայտնաբերել են փայտածուխի երեք արտադրամաս, որտեղ արտադրվող փայտածուխի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայում էին։
Արտադրամասերից երկուսը գործում էր Պառավաքար գյուղում։ Հայտնաբերված փայտանյութի, մի քանի տասնյակ պարկ փայտածուխի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացվել, ուստի արտադրամասի գործունեությունը կասեցվել և նշանակվել է մասնագիտական ստուգում։ Մյուսում ևս հայտնաբերվել են փայտածուխ պատրաստելու տարաներ ու 7 խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ փաստաթղթերը բացակայում էին։ Այս դեպքում ևս նշանակվել է մասնագիտական ստուգում։
Գանձաքար գյուղի մի արտադրամասում էլ հայտնաբերվել է փայտածուխ պատրաստելու տարաներ. մեկը՝ փայտանյութով լցված, ինչպես և մի քանի խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել։ Դարձյալ արտադրամասի գործունեությունը կասեցվել է և նշանակվել մասնագիտական ստուգում։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի և Տավուշի բաժիններում նյութեր են նախապատրաստվում։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2643 դիտում
23:59 17-02-2020
Իջևանի ոստիկանները փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել․ փաստաթղթերը բացակայել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3214 դիտում
20:42 12-02-2020
Իջևանի ոստիկանները փայտամշակման և փայտածուխի ապօրինի արտադրամասեր են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2163 դիտում
23:54 07-11-2019
Իջևանի ոստիկանները փայտածուխի արտադրամասում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»