2925 դիտում
14:50 12-03-2020
Տարեց անձանց խնամքը կազմակերպելու համար Համայնքային փոքր տներ կկառուցվեն
2019 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության և նիդեռլանդական Avondglans հիմնադրամի միջև կնքվել է նվիրաբերության պայմանագիր, որի շրջանակներում տարեց անձանց խնամքը կազմակերպելու համար Համայնքային փոքր տներ կառուցելու նպատակով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:
Այս նապատակով նիդեռլանդական Avondglans հիմնադրամը հատկացրել է 100 հազար եվրոյի չափով ֆինանսական միջոցներ: Նախատեսվում է աշխատանքներն իրականացնել երեք փուլով՝
1-ին փուլում կիրականացվեն տան գնման հետ կապված աշխատանքները,
2-րդ փուլում կիրականացվեն նախագծային և վերանորոգման աշխատանքները,
3-րդ փուլում՝ կահավորման աշխատանքները:
Առաջին փուլում, որն իր մեջ ներառում է տան գնումը, փոխանցվելու է ընդհանուր գումարի 40%-ը` որպես կանխավճար, երկրորդ փուլում, որն իր մեջ ներառում է նախագծային և վերանորոգման աշխատանքները, փոխանցվում է ընդհանուր գումարի 40%-ը՝ առաջին փուլի կատարողականը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, երրորդ փուլում, որն իր մեջ ներառում է կահավորման աշխատանքները, փոխանցվում է ընդհանուր գումարի 20%-ը՝ երկրորդ նախորդ փուլի կատարողականը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկա դրությամբ ՀՀ-ում գործում է տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող) անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն (տուն-ինտերնատ, խնամքի կենտրոն, խնամքիտուն), այդ թվում 7-ը՝ ոչ պետական: Բոլոր հաստատություններում միասին շուրջօրյա խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1390 մարդ (որից՝ ոչ պետական հաստատություններում 180 մարդ), իսկ տնային պայմաններում սպասարկվում է ավելի քան 3800 մարդ, իսկ ցերեկային կենտրոններ հաճախում է շուրջ 2000-ը:
Սաիյանը նշեց, որ նախատեսվում է այս փուլում պետական բյուջեի ծախսերն ու եկամուտներն ավելացնել 24 մլն 133 հազար դրամով կամ ավելի քան 45 հազար եվրոյի չափով:
Նրա խոսքով, այս պահին հիմնական պահանջն այն է, որ յուրաքանչյուր խնամվողի հաշվով առնվազն 6 քմ բնակելի տարածք է հասնում:
Նմանատիպ նյութեր
4180 դիտում
13:37 07-05-2020
Աղետի գոտու 3 մարզերում 229 ընտանիքի համար բնակելի տներ կկառուցվեն