6033 դիտում
12:14 08-01-2021
Շուռնուխում նոր տներ կկառուցվեն՝ Ադրբեջանին հանձնվող տարածքների բնակիչներին տրամադրելու համար․ նրանց մի մասը ցանկանում է փոխհատուցումը գումարի տեսքով վերցնել, այլ վայրում տուն գնել․ Շուռնուխի ղեկավար․ Tert.am
Գյուղի՝ Ադրբեջանին հանձնվող 11 տների բնակիչների տեղափոխությունները կատարվել են, նրանց հիմնական մասը տեղավորվել է գյուղում՝ ազատ տներում, իմ ընտանիքը՝ գյուղապետարանի շենքում, մի մասը Գորիսում են, մի ընտանիք՝ Կապանում։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/01/08/Shurnukh/3489769?fbclid=IwAR2VkMxPufUdEYSsapdW6tkFw5WXUUfgiyu1VAI7u-3uZfp91ehDTLXz_3E]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։
Անդրադառնալով Կառավարության կողմից տարհանված քաղաքացիներին տրամադրվելիք փոխհատուցումներին՝ Արշակյանը հայտնեց, որ երեկ Կառավարության քաղաքաշինության բաժնից աշխատակիցներ են այցելել Շուռնուխ։
«Պատրաստվում են գյուղում մի փողոցում տներ կառուցել, որ տեղավորեն տարհանվածներին։ 1-2 օրից կգան նախագծողներ, աշխատանքներ կանեն։ Ասել են՝ հնարավորինս շուտ կսկսեն, հստակ ժամկետներ չկան»,-նշեց նա։
Արշակյանի խոսքով՝ բնակիչների մի մասն այժմ էլ անհանգիստ է, որ անվտանգ չի լինի գյուղում։ «Թուրքը նստած է ճանապարհի տակ։ Դեռևս անորոշություններ կան։ Հնարավոր է՝ գյուղից հեռացողներ լինեն։ Առաջարկվող պայմաններին գյուղացիների մի մասը համաձայնել է, մի մասը ցանկանում է փոխհատուցումը գումարի տեսքով վերցնել, այլ վայրում տուն գնել»,-ասաց նա։
Հարցին էլ՝ Կառավարությունը համաձա՞յն է այդ տարբերակին, գյուղապետն արձագանքեց, թե Կառավարությունը չի կարող մերժել։ «Ամեն դեպքում մենք փորձում ենք այնպես անել, որ գյուղից հեռացողներ չլինեն, մնան»,-նշեց նա։
Հարցին՝ իսկ մինչ տների կառուցումը բնակիչներին փոխհատուցում տրամադրվելու՞ է, գյուղապետը պատասխանեց, թե այս պահին այդ հարցերը քննարկման փուլում են։
Անդրադառնալով այն 12-րդ ընտանիքին, որի տունը սահմանագծին էր, և որոշել էր տեղափոխել` Արշակյանն ասաց, որ այդ ընտանիքը չի տեղափոխվել, քանի որ անվտանգությունն ապահովվում է։
Նրա խոսքով՝ սահմանազատման աշխատանքները դեռ չեն ավարտվել, ընթացքի մեջ են։
Նմանատիպ նյութեր
982 դիտում
10:58 27-07-2024
Գորիս-Կապան ճանապարհը և Շուռնուխի մի մասը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան
2031 դիտում
17:47 27-11-2019
«Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների բնակիչների փոխհատուցումը չի ավելանա». Վահե Էնֆիաջյան
2919 դիտում
14:50 12-03-2020
Տարեց անձանց խնամքը կազմակերպելու համար Համայնքային փոքր տներ կկառուցվեն
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
754 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված