2408 դիտում
15:44 12-03-2020
Երկու ընկերություններ ներառվել են ԷԿՈՍ ազատ տնտեսական գոտու ռեեստրում. ներդրումները՝ 45 մլն դոլար
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «ԳԼՈԲԱԼ ՄԱՐԿԵՏՓԼԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներառել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար:
Մեկ այլ որոշմամբ՝ «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում նեռավել է նաև «ՅՈՒ-ՌՈԲՈՏ» փակ բաժնետիրական ընկերությունը:
Երկու ընկերությունների համար շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 5 տարի:
Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ստեղծվել է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտին, և մեկնարկը տրվել է 2019 թվականի հունվարին:
«ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
«ԳԼՈԲԱԼ ՄԱՐԿԵՏՓԼԵՅՍ» ՍՊԸ-ի ծրագրի շրջանակներում (2020-2024թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 43,5 մլն դոլար:
Ծրագրի ընթացքում կստեղծվի 150 նոր աշխատատեղ` ղեկավար անձնակազմի համար մոտ 240 000 դրամ, օպերացիոն անձնակազմի համար՝ 145 000 դրամ, իսկ տեխնիկական անձնակազմի համար՝ 180 000 դրամ միջին ամսական աշխատավարձերով:
«ՅՈՒ-ՌՈԲՈՏ» ընկերության ծրագրի շրջանակներում (2020-2024թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2,395 մլն դոլար:
Ծրագրի ընթացքում կստեղծվի 17 նոր աշխատատեղ` մոտ 821 000 դրամ միջին ամսական աշխատավարձով:
Նմանատիպ նյութեր
2699 դիտում
13:55 11-03-2021
Կառավարությունը «Էնջինփրոջեքթ Քոմ» ՓԲԸ-ին ներառեց «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
1345 դիտում
23:44 30-07-2024
1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 79 ՏՏ ընկերություններ․ ԲՏԱ նախարար
784 դիտում
16:57 25-03-2024
Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 360 մլն դոլար, ԵԱՏՄ-ից զուտ հոսքերի ծավալը 58 մլն է
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»