211652_close_icon
views-count1345 դիտում article-date 23:44 30-07-2024

1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 79 ՏՏ ընկերություններ․ ԲՏԱ նախարար

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ինֆոգրաֆիկա, որում ներկայացված են ՏՏ ընկերություններն ու իրենց ազդեցությունը հայաստանյան տնտեսության վրա. ոլորտի խոշոր հարկատուները (հունվար-հունիս 2023/24) 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին։

«1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 79 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 45․9 մլրդ դրամի եկամուտ։ Այս ընկերությունները միասին վճարել են 9․2 մլրդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Synopsys Armenia ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 12%-ը (1․1 մլրդ դրամ)»,- գրել է նախարարը։
 

Նմանատիպ նյութեր