211652_close_icon
views-count16611 դիտում article-date 10:23 13-03-2020

Բժիշկ-մասնագետը հորդորում է զերծ մնալ խուճապ տարածելուց․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Երբ Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, քաղաքացիների մեծ մասը շտապեց դիմել ավանդական կանխարգելման մեթոդին՝ դիմակ կրելուն: Այս իրավիճակով էլ պայմանավորված՝ դեղատներում շատ կարճ ժամկետում դրանք լայն թափով սպառում ապահովեցին: Այս պահի դրությամբ, Հայաստանում վարակի 4-րդ դեպքն է արձանագրվել, սակայն «ՀՀ»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, վարակաբան Նարինա Սարգսյանցը նշեց, որ մեր երկրում վարակի տարածվածության առումով այն իրավիճակը չէ, որ քաղաքացիները խուճապի մատնվեն: Առաջին հերթին պետք է հանգստություն պահպանել և շարունակել բնականոն կյանքով ապրել: Կորոնավիրուսն արագ կարող է անցնել լորձաթաղանթ, այդ պատճառով աչքերին, քթին ու բերանին ձեռք տալով՝ կարող ենք նպաստել, որ վիրուսն արագ օրգանիզմ ներթափանցի: Ինչ վերաբերում է դիմակ կրելու արդյունավետությանը, ապա վարակաբանն ասում է, որ դիմակ կրելու անհրաժեշտություն կա միայն հիվանդ անձանց շրջանում կամ ովքեր հիվանդ անձանց միջավայրում են: Երբ հասարակության կուտակում չկա միևնույն վայրում, ապա վարակաբանն անարդյունավետ է համարում առողջ անձի դեպքում դիմակ կրելը՝ հաստատելով այն միտքը, որ դիմակը չունի պաշտպանիչ նշանակություն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր