Մոսկվայում ուժգին քամին ավելի քան 300 ծառ է տապալել և տանիքներ պոկել. կա 1 զոհ, 5 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայում ուժգին քամին հաստաբուն ծառեր է տապալել, տանիքներ և գովազդային վահանակներ պոկել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ քամին տապալել է ավելի քան 300 հաստաբուն ծառեր, որոնք վնասել են ավտոմեքենաներ:
Այս պահին կա 1 զոհ և 5 տուժած:
Անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգվել և չեղարկվել է մոտ 50 ավիաչվերթ: