211652_close_icon

Մինչև մարտի 24-ը ներառյալ սահմանափակվում է Հայաստան-Վրաստան ցամաքային եւ օդային հաղորդակցությունը. ՀՀ ԱԳՆ

views-count7164 դիտում article-date 12:32 14-03-2020
ՀՀ ԱԳՆ-ն նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունների սահմանափակումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների եւ պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչեւ 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը: Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիներին եւ նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին եւ նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց: Հայաստան եւ Վրաստանի միջեւ շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը»,- ասված է հաղորդակցության մեջ:

Նմանատիպ նյութեր