Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30-ի
Վրաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 30-ի։ Այդ մասին հայտնում է GeorgiaOnline-ը։
Ավելի վաղ հայտնի էր 25 հիվանդացածների մասին։
Ներկա պահին կարանտինում է գտնվում 418 մարդ, իսկ ստացիոնար հսկողության ներքո՝ 55-ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19 վիրուսի տարածումը ողջ աэխարհում արդեն հայտարարել է համավարակ (պանդեմիա)։ Նշված վիրուսով 120 պետություններով կա ավելի քան 130 հազար վարակված մարդ, մահացել է 5 հազարից ավելին։