211652_close_icon
views-count2023 դիտում article-date 19:43 14-03-2020

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չեղարկում է առաջիկա համերգները

Նոր կորոնավիրուսի տարածման դեմ անհրաժեշտ են համընդհանուր ջանքեր և գործուն զգուշություն: Հավաքական պատասխանատվություն դրսևորելը հնարավոր է միայն դրա անհատական գիտակցմամբ յուրաքանչյուրիս կողմից: Այդ նպատակով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միանում է աշխարհի բազմաթիվ նվագախմբերի կողմից ձեռնարկված միջոցառումներին՝ չեղարկելով գալիք համերգները: Մենք ցավում ենք նման հարկադրված փոփոխության գնալու համար, սակայն բարձր ենք գնահատում մեր հանդիսատեսի առողջական անվտանգությունը և բարօրությունը: Երկրում առողջապահական իրադրության դրական տեղաշարժի դեպքում ընթացիկ համերգաշրջանի գալիք համերգների հասանելիության վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Խնդրում ենք հետևել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջին, որտեղ պարբերաբար կտեղադրվեն հատվածներ նվագախմբի համերգներից։ Նախապես հայտարարված համերգների համար գնված բոլոր տոմսերը ենթակա են վերադարձի:

Նմանատիպ նյութեր