211652_close_icon
views-count27009 դիտում article-date 16:54 15-03-2020

«Ոստիկանությունում պաշտպանյալիս դաժան ծեծի են ենթարկել». Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկարներում ոստիկանությունում խոշտանգված Կարեն Հովհաննիսյանի վնասվածքների մի մասն են, բացի այս Կ. Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է փայծախի լայնացում, որը հարվածների հետևանք է, ձեռքի մատը դուրս ընկած է և այլն: Հուսով եմ՝ մեղավորներն արագ կբացահայտվեն և կենթարկվեն պատասխանատվության: Սա պատվի հարց է հենց ոստիկանության համար, քանի որ նման կադրերը պախարակում են համակարգը»: Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում իր պաշտպանյալին դաժան ծեծի են ենթարկել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր