2557 դիտում
21:48 26-09-2020
Չեմ բացառում ընդդիմադիր մյուս առաջնորդների ձերբակալությունները. Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ծանոթացա ամենագլխավոր դատախազի կոնսուլտանտի տարածած հայտարարությանը Գ. Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ:
1. Նախ, անհասկանալի է, թե ինչու Դավթյան Արթուրը խոսնակ չունի, որպեսզի հասկանանք` տարածված հայտարարությունը պաշտոնական է, թե, օրինակ, կոնսուլտանտի ու դատախազության դռնապահի և ավագ տնտեսվարի հետ համատեղ մշակված աշխատանքային վարկած: Ինչևէ դա հարցի քսանութերորդական կողմն է, որի վրա չարժե մարտկոցի էներգիա ծախսել:
2. Երբեք չեմ եղել Գ. Ծառուկյանի ֆան քլաբից, բայց այն ինչ տեղի է ունենում Գ. Ծառուկյանի հետ ունի մեկ բնորոշում` քաղաքական հետապնդում: Գ. Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը, այո՛, երկրորդն է պառլամենտում, սակայն Գ. Ծառուկյանի ունեցած ազդեցությունը երկրում բավականին մեծ է և գործող իշխանական խմբավորման և նրա պարագլուխի շարունակվող անհեթեթ քայլերի ֆոնին շարունակում է աճել:
Իշխանության ղեկին կանգնած անձինք բավականին երախտամոռ են: Քանի կար, Ծառուկյանը հուսալի գործընկեր էր, հեղափոխության կայացման մեջ ներդրում ունեցած մարդ, ում հետ կարելի էր կնքել համագործակցության հուշագիր, իսկ հենց Ծառուկյանը բարձրաձայնեց իշխանական շրջանակների անգործունակության հետ կապված հարցեր, դարձավ ընտրակեղծարար:
Իմ խորին համոզմամբ՝ սա իշխանության պարագլխի վախերի հետևանքն է, քանի որ նա հասկանում է, որ բոլոր ոլորտների տապալումը հանգեցրել է իր դեմ հզոր դաշինքի ձևավորում, որն ինքը փորձում է գլխատել: Այս առումով չեմ բացառում իրոք ընդդիմադիր մյուս առաջնորդների ձերբակալությունները:
3. Ինչ վերաբերում է դատական իշխանությանը վերաբերող հատվածին, ապա այստեղ դատախազությունը ամենավերջին սուբյեկտն է, ով պետք է խոսի այդ թեմայով: Ընդ որում, ասածս վերաբերում է դատախզության արթուրդավթյաններին, ոչ թե համակարգին, քանի որ այդ համակարգի մեծ մասը արժանապատիվ մասնագետներ են: Մի՛ քանդեք դատարանները, մի՛ օժանդակեք այդ գործընթացին, որպեսզի, երբ վաղը նստեք մեղադրյալի աթոռին ու սկսենք ձեզ պաշտպանել չծղրտաք վեթի՜նգ, վեթի՜նգ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3638 դիտում
22:32 23-06-2021
«Ես ԲԴԽ չեմ դիմել, հրաժարականի դիմում չեմ գրել ու չեմ պատրաստվում». Ալեքսանդր Ազարյան
27009 դիտում
16:54 15-03-2020
«Ոստիկանությունում պաշտպանյալիս դաժան ծեծի են ենթարկել». Ալեքսանդր Կոչուբաև
Այս բաժնից
688 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
844 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
676 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց