211652_close_icon
views-count10178 դիտում article-date 11:40 16-03-2020

Կոչ ենք անում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին չանցնել բարեկրթության սահմանները, չպիտակավորել լրագրողներին և նրանց պատասխանելիս լինել զուսպ․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին լրագրողների հանդեպ հանդուրժող լինել։ Լրատվականները լուր էին տարածել, ըստ որի` Տաթևիկ Ռևազյանը գնացել է Դանիա, որպեսզի իր երեխան այնտեղ ծնվի, քանի որ այնտեղ ապահով է։ Հոդվածում վիրավորանք չկար: Հոդվածին Տաթևիկ Ռևազյանը ևս արձագանքել էր: Նախարար Արայիկ Հարությունյանը, սակայն, հոդվածի հեղինակին անվանեց տգետ։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Արայիկ Հարությունյանին չանցնել բարեկրթության սահմանները, չպիտակավորել լրագրողներին և նրանց պատասխանելիս լինել զուսպ ու հավասարակշռված։ Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Ինչքան տգետ պետք է լինել` գրելու, որ գնացել է Դանիա, որովհետև այնտեղ ապահով է: Ամբողջ աշխարհը կորոնավիրուսի դեպքերի չափումների կայքը տարածում է, դժվա՞ր էր բացել ու տեսնել, որ Դանիայում իրավիճակը 41 անգամ ավելի վատ է, քան Հայաստանում: Ու հետո կհոխորտան, որ անկախ իրավիճակից, իրենք ապահովում են խոսքի և տեղեկատվության ազատություն: Դուք ապահովում եք ապատեղեկատվության հաղթարշավը, ու չեք գիտակցում, որ ձեր այս նյութը երկրի համար ծանր իրավիճակում գործից շեղում է մի քանի հոգու, որոնք ստիպված պետք է զբաղվեն ձեր արածը հերքելով, հետևաբար` կտրվելով կորոնավիրուսի կանխարգելման գործընթացի հաղորդակցությունն ապահովելու իրենց հիմնական գործից»:

Նմանատիպ նյութեր