211652_close_icon
views-count986 դիտում article-date 13:29 20-07-2022

ԲԴԽ-ն Գլխավոր դատախազությանը կոչ է անում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝ Գլխավոր դատախազությանը կոչ անելով «լինել հնարավորինս զուսպ»:

Հայտարարությունում ասվում է. «18.07.2022թ.-ին ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակվել է «Կրկնահանցագործը նոր հանցագործություններ է կատարել՝ դատարանների անհիմն որոշումների արդյունքում պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակվելու արդյունքում» խորագրով հաղորդագրություն, որում կասկածի տակ է դրվել Առաջին, Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանների կողմից միևնույն գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիմնավորվածությունն ու օրինականությունը:

Բարձրագույն դատական խորհուրդն անթույլատրելի և դատապարտելի է համարում հատկապես պետական մարմինների կողմից նման գործելաոճը, քանի որ այդ արատավոր երևույթը ոչ միայն անհիմն հեղինակազրկում է դատական իշխանությանը, այլև ստեղծում է տպավորություն, որ պետական մարմինները չեն հարգում օրենքը, ինչն անելը հենց առաջնահերթ վերջիններիս պարտականությունն է:

Կոչ ենք անում մեր գործընկերներին իրենց արտահայտություններում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները և հարգանք դրսևորել օրենքի և դատական իշխանության նկատմամբ»:

Նմանատիպ նյութեր