18999 դիտում
12:29 16-03-2020
Ավելի քան 300 ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են, ևս 300-ի համար տարածքներ ենք պատրաստել. Փաշինյան
Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվել է ավելի քան 300 մարդ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահին ավելի քան 300 մեր հայրենակից մեկուսացված է, ևս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ ենք պատրաստել: Մենք քննարկեցինք և որոշեցինք, որ առայժմ մեկուսացման քաղաքականությունը պետք է շարունակել»,- ասաց Փաշինյանը:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:
ՀՀ կառավարությունը մարտի 16-ին, ժամը 15:00-ին կքննարկի Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու հարցը:
Նմանատիպ նյութեր
16799 դիտում
22:53 28-03-2020
Արցախի բուժհաստատություններում կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված քաղաքացիներ չկան
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»