211652_close_icon
views-count2559 դիտում article-date 16:49 16-03-2020

Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել

Լոնդոնում մեկնարկել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը։ Անցած շաբաթ և կիրակի օրերին ռինգ ելան Հայաստանի չորս բռնցքամարտիկներ. Արթուր Բազեյանը / 57 կգ /, Գոռ Ներսիսյանը / 81 կգ /, Նարեկ Մանասյանը / 91 կգ / և կանանց պայքարի մասնակից Անի Հովսեփյանը / 69 կգ /: Նրանք հաղթեցին համապատասխանաբար լեհ Մացեյ Յոզվիկին, չեխ Կարել Հորեսեկին, հունգար Ադամ Համորիին և չեխուհի Մարտինա Շմոն Ռազովային/ նոկաուտով /: Այսօր ` մարտի 16-ին կմրցեն Անուշ Գրիգորյանը( / 51 կգ /, Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ /, Արթուր Բազեյանը / 57 կգ /, Գուրգեն Մադոյանը / 69կգ / և Արման Դարչինյանը / 75 կգ /: Հավելենք,որ Կորյուն Սողոմոնյանը և Արթուր Բազեյանը եթե հաղթեն,ապա իրենց համար արդեն կապահովեն օլիմպիական ուղեգիր: Կորյունը կմրցի իսրայելցի հայ պատվիրակի, իսկ Արթուրը ` ուկրաինացի բռնցքամարտիկի հետ:

Նմանատիպ նյութեր