211652_close_icon
views-count1264 դիտում article-date 20:32 25-10-2024

Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել երիտասարդական ԱԱ-ում

Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Բուդվայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում։

Առաջին մրցումային օրը Հայաստանն ուներ 4 ներկայացուցիչ, և բոլորն էլ անցել են հաջորդ փուլ։ 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը և 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը գեղեցիկ հաղթանակներ են տարել, իսկ 54 կգ քաշային Արթուր Ավետիքյանի մրցակիցը հրաժարվել է մենամարտից, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Հաջորդ օրը 54 կգ քաշային Արթուր Ավետիքյանը պարտության է մատնել Իսրայելի ներկայացուցչին։ Իր հերթին ժամանակից շուտ հաղթանակ է տոնել պատանիների աշխարհի չեմպիոն Ալբերտ Հարությունյանը։ Իր հաշվին հաղթանակ է գրանցել նաև Արշակ Բաբլումյանը։

Նմանատիպ նյութեր