211652_close_icon
views-count34585 դիտում article-date 13:36 17-03-2020

Հայաստանում կորոնավիրուսի ևս 12 դեպք է հաստատվել, որից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/photo.php?fbid=2439019446199834&set=a.281107111991089&type=3&theater]էջում[/url] տեղեկացնում է ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին. «Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում` -Խուսափե'լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ) -Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո -Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե'լ բժշկի: Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով»։

Նմանատիպ նյութեր