211652_close_icon

Ստեղծվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը. այն կտեղեկացնի արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում կառավարության քայլերի մասին

views-count5398 դիտում article-date 14:22 17-03-2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ստեղծվել է պարետատան պաշտոնական հաղորդագրությունների հարթակ՝ [url=https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/?__tn__=HHH-R]Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը[/url], որին հետևելով կտեղեկանանք արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում կառավարության քայլերի մասին։ Խուսափեք կորոնավիրուսի մասին չստուգված, պաշտոնական տվյալների վրա չհիմնաված գրառումներ կատարելուց ու տեղեկություններ տարածելուց։ Ներկայումս ապատեղեկատվությունը առավել քան վնասակար է հանրային անվտանգության ու բարեկեցության համար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր