7550 դիտում
16:34 17-03-2020
Արգելվել է 16 երկրների քաղաքացիների մուտքը ՀՀ
Նոր տիպի կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ մարտի 17-ին որոշվել է արգելել աշխարհի 16 երկրի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Այս մասին տեղեկացնում են [url=https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/652543398914924/?type=3&theater]Հայկական միասնական տեղեկատվական համակարգից[/url]։
Այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի:
Երկրների ցանկն է՝
[b]1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2. Իրանի Իսլամական Հանրապետություն
3. Հարավային Կորեա
4. Ճապոնիա
5. Իտալիա
6. Իսպանիա
7. Ֆրանսիա
8. Գերմանիա
9. Շվեյցարիա
10. Դանիա
11. Ավստրիա
12. Բելգիա
13. Նորվեգիա
14. Շվեդիա
15. Նիդերլանդներ
16. Միացյալ Թագավորություն
[/b]
«Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան։ Բացի այդ, օտարերկրյա ուղղություններից վերադարձող բոլոր ՀՀ քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14 օրյա ժամկետով: Ինքնամեկուսացման ընթացքում հիվանդության ախտանիշներ առաջանալու դեպքում պետք է անհապաղ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
6259 դիտում
23:01 26-01-2021
Ռուսաստանը թույլատրել է չորս երկրների քաղաքացիների մուտքը
1839 դիտում
23:29 16-12-2021
Շվեդիան չեղարկել Է Սկանդինավիայի մյուս երկրների քաղաքացիների ազատ մուտքը
1347 դիտում
16:30 14-10-2014
Այս տարի արգելվել է ավելի քան 460.000 օտարազգու մուտքը Ռուսաստան
Այս բաժնից
1003 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
793 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International