211652_close_icon
views-count5905 դիտում article-date 23:03 17-03-2020

Թմրամիջոցը հայտնաբերվել է նոր տեղադրված ռենտգեն սարքով

2020 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Հ. Հ.-ի անվամբ քաղաքացի Ա. Մ.-ի կողմից բերված հանձնուքը ռենտգեն սարքով զննության ենթարկելիս 400 մլ տարողությամբ շամպունի 2 տարաներում հայտնաբերել են կասկածելի խտությամբ հեղուկ զանգված։ Դատաքիմիական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ շամպունի տարաներում առկա է եղել հեղուկին խառնված, առանձնապես խոշոր չափերի՝ 1,426 գրամ քաշով, մեթադոն տեսակի թմրամիջոց։ [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր