211652_close_icon
views-count86351 դիտում article-date 19:22 18-03-2020

Կասկադյորական ավտովթար Արարատի մարզում. Mercedes ML-ը տապալել է գազատար խողովակն ու գլխիվայր շրջվել. սկսվել է գազի արտահոսք. օպերատիվ են գործել տեղի «Գազպրոմ»ի աշխատակիցներն ու հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Mercedes ML մակնիշի 51 OV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել այն և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գազատարից սկսվել է գազի արտահոսք և այս պահին օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն ու «Գազպրոմ Արմենիա» Արարատի ԳԳՄ-ի ներկայացուցիչները փորձում են դադարեցնել գազի արտահոսքը, որպեսզի ավտոմեքենան դարձի բերվի: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարից հետո 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ու հիմա դասակի հրամանատար Կ. Հարությունյանը մեկնել է հիվանդանոց՝ պարզելու համար հիվանդանոց տեղափոխված քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: Քիչ առաջ դեպքի վայրում Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարոդրը ճանապարհային ոստիկաններին և հրշեջ-փրկարարներին հայտնեց, որ Mercedes ML-ը բախվել է նաև իր ավտոմեքենային և մատնացույց արեց ավտոմեքենայի բախման հատվածը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր