211652_close_icon
views-count24343 դիտում article-date 13:24 16-11-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. 4-րդ գյուղում DAYUN բեռնատարը բախվել է գազատար խողովակին, ինչից վնասվել է կայանված Toyota Vitz-ը. սկսվել է գազի արտահոսք. օպերատիվ են գործել փրկարարները, պարեկներն ու «Գազպրոմ Արմենիա»-ի Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի 1-ին և 4-րդ փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել, ինչից հետո ավտոմեքենաները բախվել են գազատարին և առկա է գազի արտահոսք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «DAYUN» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակին, ինչից պոկված խողովակն ընկել և վնասել է կայանված «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: 

Տարածքը պարեկները սահմանազատել են, մինչև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցների կողմից վթարի վերացումը: 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր