10810 դիտում
13:14 01-03-2020
Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիները մեկուսացված են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեկուսացված 32 անձինք Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում են: Այս մասին այսօր ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատման առաջին դեպքի վերաբերյալ ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախօրեին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Հիվանդը Հայաստանի 29 ամյա քաղաքացի է, տղամարդ, որը կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին՝ Թեհրանից:
Բացի նշված քաղաքացուց մեկուսացվել են ևս 31 քաղաքացի՝ ուղևորին օդանավակայանից տեղափոխած քաղաքացին, շտապօգնության անձնակազմը, որը պացիենտին տանից տեղափոխել է հիվանդանոց և այլք:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
658 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին