3971 դիտում
20:31 19-03-2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 19-ին ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը: Ըստ այդմ՝ կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա՝ բանկ ներկայանալու, կառավարության սահմանած կարգով:
Նախագահ Արմեն Սարգսյանն օրերս կրկին ընդգծել էր մեր տարեց հայրենակիցների և նրանց առողջության նկատմամբ առավել ուշադրության և սրտացավության անհրաժեշտությունը, քանի որ նրանք ավելի խոցելի են: Օրենսդրական այս քայլը, որպես պետության ուշադրության և հոգատարության ևս մեկ դրսևորում, ստեղծված իրավիճակում կենսաթոշակառուներին, այդ թվում՝ մեր տարեց հայրենակիցներին հնարավոր վտանգներից զերծ պահելու առումով շատ կարևոր քայլ է:
Նմանատիպ նյութեր
1878 դիտում
21:57 11-12-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը
1576 դիտում
18:44 29-06-2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված