211652_close_icon
views-count8101 դիտում article-date 21:13 19-03-2020

Կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն. Հայփոստ ՓԲԸ

Կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով այսօր՝ մարտի 19–ին, Հայփոստ ՓԲԸ–ն հանդես է եկել հայտարարությամբ։ «Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով, Հայփոստ ՓԲԸ փոստային բաժանմունք այցելելիս, խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները. Սպասել դրսում, Հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն, Փոստային բաժանմունք մտնել հերթականությամբ, Ներսում կանգնել սպասարկման սեղանից հնարավորինս հեռու: Հարգելի թոշակառուներ և նպաստառուներ, կենսաթոշակների և նպաստների վճարումները կիրականացվեն բացառապես տուն առաքելու միջոցով: Խնդրում ենք կենսաթոշակների և նպաստների համար փոստային բաժանմունք չայցելել: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»։

Նմանատիպ նյութեր