7412 դիտում
20:07 27-10-2017
Հայ և ռուս մասնագետները քննարկել են հակաիբիոտիկների տարածման ռիսկերը նվազեցնելու միջազգային ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հոկտեմբերի 26-27-ին հյուրընկալել էր ՌԴ սպառողների իրավունքների և մարդկային բարեկեցության պաշտպանության ոլորտում դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) աշխատակիցներին:
Այցի նպատակն էր սննդամթերքի անվտագության ոլորտի հայ մասնագետներին ներկայացնել հակաբիոտիկների տարածման ռիսկերը նվազեցնելու միջազգային ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է խորացնել գործակցությունը Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղստանի, Ղազախստանի և Տաջիկստանի միջև, սահմանել սննդամթերքի մեջ հակաբիոտիկների մնացորդային քանակների լաբորատոր գնահատման ընդհանուր կարգ: Այն իրականացվելու է Հիգիենայի և համաճարակաբանության դաշնային և Համաճարակաբանության գիտահետազոտական մոսկովյան կենտրոնների միջոցով:
Երկօրյա հանդիպումների ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման հնարավորություններն ու քայլերը, մասնավորապես՝ սննդամթերքի արտադրությունում հակաբիոտիկների օգտագործման օրենսդրական կարգավորումները, սննդամթերքում հակաբիոտիկների մնացորդային քանակների լաբորատոր և մեթոդական հսկողությունը:
Ռոսպոտրեբնադզորի աշխատակիցները ծանոթացել են նաև ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանն ու տեխնիկական հնարավորություններին:
Ռուս գործընկերներն առաջիկա երկու տարում կաջակցեն մոնիտորինգային արդյունավետ համակարգ ստեղծելու և դրա մեթոդաբանությունը մշակելու հարցում:
Այս ծրագիրը նախատեսվում է ամբողջությամբ ներդնել 2019 թվականին. մինչ այդ նշված հինգ երկրների մասնագետների համար կանցկացվեն դասընթացներ:
[b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
8098 դիտում
21:13 19-03-2020
Կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն. Հայփոստ ՓԲԸ
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»