6828 դիտում
23:43 21-03-2020
Ռաֆայել Թեյմուրազյան. Մեր երկրի առողջապահական համակարգն էապես ավելի արդյունավետ է գործում այս իրավիճակում, քան ԱՄՆ-ինը կամ Եվրոպայինը
Ռաֆայել Թեյմուրազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինչպես նշել էի, Հայաստանից բացի հետևում եմ իրադարձությունների զարգացմանը Պորտուգալիայում, Լիտվայում, ԱՄՆ-ում և Բրազիլիայում։
- Պորտուգալիայում, Լիտվայում և ԱՄՆ-ում ողջ երկրի տարածքում, իսկ Բրազիլիայում առանձին նահանգներում արտակարգ դրություն է հայտարարված։ Փակ է գրեթե ամեն ինչ, բաց են մթերային խանութները և դեղատները։ Խանութ մտնել թողնում են հատ-հատ, մյուսները կանգնում են հերթում՝ պահպանելով 2 մետր հեռավորություն։
- ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Լիտվայում տեստերի պակաս կա։ Տեստավորում են միայն լուրջ վիճակում գտնվող պացիենտներին։ Ախտանշաններ ունեցող մյուս անձանց պարզապես տուն են ուղարկում և առաջարկում դիմել բժշկի միայն վիճակի վատացման պարագայում։ Տեստերի պակասը թույլ չի տալիս տեստավորել ախտանշաններ ունեցող բոլոր անձանց։ Արդյունքում պաշտոնական թվերի նկատմամբ թերահավատություն կա, իսկ վարակի տարածումը վերահսկելը բարդանում է։
‼️Ի դեպ, վարակի տարածման տեմպերով առաջատարը ոչ թե Իտալիան է, այլ՝ ԱՄՆ-ը։ Աշխարհի ամենահարուստ երկրի առողջապահական համակարգը համաճարակին դիմագրավելու առումով ամենաանպատրաստներից է. կա տեստերի խիստ պակաս և անվերահսկելի օջախների առատություն։
- Խուճապի արդյունքում ԱՄՆ-ում առաջացել է զուգարանի թղթի դեֆիցիտ, և մարդիկ սկսել են 911 զանգել: Բանը հասել է այնտեղ, որ Օրեգոնի ոստիկանությունը ստիպված է եղել հայտարարություն տարածել՝ բնակչությանը խնդրելով չզանգահարել 911, երբ վերջանում է զուգարանի թուղթը։ «Դուք կդիմանաք առանց մեր օգնության»,- հուսադրել է ոստիկանությունը՝ հիշեցնելով, որ ծովագնացներն օգտագործում էին աղաջրի մեջ թրջած հին պարաններ և խարսխի ճոպաններ։
- Հայաստանում, ինչպես տեսնում ենք, կան վարակի մոտ 15-20 օջախներ, մեկուսացված է բոլորի շփման շրջանակը։ Քանի որ դեռևս փետրվարից ներդրված միջոցառումների արդյունքում որոշակիացվել է ռիսկային շերտը, տեստերը նպատակային են օգտագործվում, ինչը չի հանգեցնում դրանց դեֆիցիտի, և իրավիճակը շարունակում է մնալ վերահսկելի։
- Հետևեք պաշտոնական լրահոսին և մնացեք տանը։ Մեր երկրի առողջապահական համակարգն էապես ավելի արդյունավետ է գործում այս իրավիճակում, քան ԱՄՆ-ինը կամ Եվրոպայինը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2825 դիտում
23:36 09-05-2020
Ռաֆայել Թեյմուրազյան. Ղարաբաղյան շարժմանն ենք պարտական մեր երկրի՝ առանց բացառության բոլոր ձեռքբերումների համար
Այս բաժնից
550 դիտում
12:12 21-12-2024
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
751 դիտում
09:28 21-12-2024
Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․կա 60 վիրավոր
862 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից