1385 դիտում
21:20 23-03-2020
Մարտի 23-ը նշվում է որպես «Օդերևութաբանի մասնագիտական տոն»
1950 թ.-ից մարտի 23-ը նշվում է որպես Համաշխարհային օդերևութաբանական օր: Այդ օրը սկիզբ է դրվել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գործունեությանը: Կազմակերպությանն անդամակցում են աշխարհի 193 երկրներ: Հայաստանը միացել է այդ երկրներին 1992 թվականից, իսկ 2004 թ. ՀՀ կառավարության որոշմամբ՝ մեր երկրում մարտի 23-ը նշվում է որպես «Օդերևութաբանի մասնագիտական տոն»:
Յուրաքանչյուր տարի Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Գործադիր Խորհուրդը որոշում է կարգախոս նվիրված այդ օրվան։ Այս տարվա կարգախոսն է «Կլիմա և ջուր»:
Գլոբալ հիդրոլոգիական երևույթները՝ հեղեղումների և երաշտների տեսքով, ինչպես նաև ջրօգտագործման ոլորտում հնարավոր կոնֆլիկտները մեր մոլորակի առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերների և սպառնալիքների թվում են, ինչը հատկապես կարևորվում է կլիմայի գլոբալ փոփոխության համատեքստում: Շտապ անհրաժեշտ է կատարելագործել ջրային ռեսուրսների կանխատեսման մոնիտորինգի և կառավարման համակարգը, ինչպես նաև լուծել ջրի ավելցուկի, սղության կամ գերաղտոտման խնդիրը:
Համաշխարհային օդերևութաբանական օրն անց է կացվում ՀՕԿ-ի և ազգային օդերևութաբանական ու հիդրոլոգիական ծառայությունների գործունեության մասին հասարակության լայն շերտերին տեղեկացնելու համար: Իր հերթին վերոնշյալ գործունեության նպատակն է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների մասին նախազգուշացումների և կլիմայի փոփոխության հնարավոր հետևանքների մասին ահազանգումը, քանի որ այսօր կլիմայի արագ փոփոխումը մարդկության առջև ծառացած ամենաբարդ խնդիրներից է:
Նմանատիպ նյութեր
5706 դիտում
11:54 23-03-2021
Լևոն Ազիզյանի շնորհավորանքը՝ Օդերևութաբանի մասնագիտական օրվա առթիվ
3055 դիտում
11:14 23-03-2017
Մարտի 23-ը Օդերևութաբանի համաշխարհային օրն է. Գագիկ Սուրենյանը շնորհավորական ուղերձ է հղել
1077 դիտում
16:50 23-03-2019
ԱԻ նախարարի շնորհավորանքը Հայաստանի Հանրապետության օդերևութաբանի օրվա՝ մարտի 23-ի կապակցությամբ
Այս բաժնից
2248 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
916 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1333 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան