211652_close_icon
views-count2656 դիտում article-date 11:34 25-03-2020

Ցեմենտի ներկրման համար սահմանված պետտուրքի ժամկետը երկարաձգելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգելու օրենքի նախագիծը: «[url=https://armenpress.am/arm/news/1009918.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը հեղինակել է ՀՀ կառավարությունը: Այն խորհրդարանի մարտի 24-ի նիստում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: «Կառավարությունն առաջարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքը երկարացնել ևս երեք ամսով՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի ներքին արտադրությունը խթանելու և ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ»,- նշել էր Ավանեսյանը: Օրենքի նախագիծն ընդունվեց 88 «կողմ», 16 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

Նմանատիպ նյութեր