3887 դիտում
13:43 13-04-2020
COVID-19-ով վարակվածներին սպասարկող անձնակազմի մեծացման նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին սպասարկելու գործում վերապատրաստումից հետո ներգրավել նաև կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին։
«[url=https://armenpress.am/arm/news/1011957.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանի ապրիլի 13-ի արտահերթ նիստում ընդունվեց միաձայն` 115 «կողմ» ձայնով։
Կառավարության հեղինակած օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողովի նիստում ներկայացրել էր Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։
«Նախագծերով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողների, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում»,- նշել էր Ավանեսյանը։
Փոխնախարարը հավելել էր, որ ակնկալվում է նաև ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց սպասարկման համար լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել։
ՀՀ Ազգային ժողովը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը կքննարկի հատուկ ընթացակարգով` նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի և կքվեարկվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամյա ընթացքում։
Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039 է։ Վիրուսից ապաքինվել է 211 անձ, մահացել` 14-ը։ Փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։
Նմանատիպ նյութեր
2656 դիտում
11:34 25-03-2020
Ցեմենտի ներկրման համար սահմանված պետտուրքի ժամկետը երկարաձգելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
7153 դիտում
18:48 31-03-2020
Առանց ընդդիմությանը սպասելու՝ հեռախոսազանգերը ֆիքսելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2709 դիտում
12:03 17-09-2020
Տրանսպորտային միջոցների տեխզննության պարբերականությունը կփոխվի. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Այս բաժնից
670 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
715 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
706 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են