2291 դիտում
14:57 25-03-2020
Արցախում հետաձգվել կամ չեղարկվել են մի շարք զանգվածային մշակութային միջոցառումներ
Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը (ՄԵՀԶ) որոշել է մարտի 16-ից մեկ ամսով՝ չեղարկել կամ անժամկետ հետաձգել բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները։
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Արցախի Հանրապետության ՄԵՀԶ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրեններին հրահանգվել է սահմանափակել մշակութային, գիտական, զվարճանքի, մարզական միջոցառումները, կասեցնել գրադարանների, թանգարանների, պատկերասրահների, համերգասրահների, թատրոնների աշխատանքը: Գերատեսչությունը շարունակում է հորդորել ՀԿ-ներին ու մասնավոր կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային միջոցառումների կազմակերպումից ու մասնակցությունից»,- ասված է հայտարարության մեջ։
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն հայտնաբերվել։
Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:
Նմանատիպ նյութեր
2306 դիտում
19:51 18-12-2022
Մոսկվայում ռեկորդային ձյուն է տեղում. տասնյակ չվերթեր չեղարկվել կամ հետաձգվել են
1066 դիտում
09:37 28-11-2023
Մոսկվայի և Սանկտ Պետերբուգի օդանավակայաններում ձնաբքի պատճառով ավելի քան 70 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
1231 դիտում
11:16 09-12-2023
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 30 չվերթ
Այս բաժնից
1291 դիտում
20:07 04-02-2025
Հայտնի է՝ ինչ հարցեր են այսօր քննարկելու Թրամփն ու Նեթանյահուն
1183 դիտում
19:20 04-02-2025
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այցելել է Ուկրաինա
781 դիտում
18:48 04-02-2025
Թուրքիան ու Կատարը ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ են ստորագրել