13340 դիտում
14:58 25-03-2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «Էրեբունի» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, առավել ընդարձակ տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մշտապես ձգտելով գերազանցել իր հաճախորդների սպասումները և անհատապես կարևորելով յուրաքանչյուրին՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է մասնաճյուղերի արդիականացման, ընդլայնման և ըստ անհրաժեշտության՝ տեղափոխման գործընթացը:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ, ք. Երևան, Էրեբունի վարչական շրջանում Ավանեսովի 8/3 շենք, թիվ 47 հասցեում գտնվող «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «ԷՐԵԲՈՒՆԻ» մասնաճյուղը տեղափոխվել և այժմ գործում է ՀՀ, ք. Երևան, Տիտոգրադյան փողոց, թիվ1/4 հասցեում:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» մասնաճյուղի նոր, առավել ընդարձակ տարածքը հագեցված է բարձրակարգ սպասարկման և բանկային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով:
Այստեղ հաշվի են առնվել ոչ միայն ժամանակակից ստանդարտների բոլոր պահանջները, այլև հաճախորդների ցանկությունները: Առկա է հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ և հաճախորդներին ուղղորդող աշխատակից:
Նոր մասնաճյուղը հագեցած է նաև հաճախորդների հետ հանդիպումների համար նախատեսված սենյակով, ինչը հնարավորություն կտա առավել հարմար պայմաններում բանակցություններ վարել Բանկի հաճախորդների և գործընկերների հետ:
Առկա են հաճախորդների ինքնասպասարկման բոլոր հնարավորությունները: Մասնաճյուղը համալրված է բազմաֆունկցիոնալ վճարային տերմինալներով, կանխիկ գումարի մուտքագրման և կանխիկացման ունիվերսալ մեքենաներով:
Շուրջ 30 տարի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մատուցում է բարձրորակ ծառայություններ՝ ոչ միայն ընդլայնելով մասնաճյուղային ցանցը, այլև արդիականացնելով և բարեկարգելով գործող մասնաճյուղերը:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ համար առանցքային է հաճախորդամետ ռազմավարություն վարելն ու մեր երկրի ողջ տարածքում իր ծառայությունների ամբողջական փաթեթի հասանելի դարձնելը:
[b]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
[/b]
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3855 դիտում
16:25 01-08-2019
Հայբիզնեսբանկի նորաբաց «Զվարթնոց» մասնաճյուղը կգործի 24/7 ռեժիմով
5953 դիտում
18:28 24-07-2024
Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը