211652_close_icon
views-count3858 դիտում article-date 16:25 01-08-2019

Հայբիզնեսբանկի նորաբաց «Զվարթնոց» մասնաճյուղը կգործի 24/7 ռեժիմով

Ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 29-ին գործարկվել է [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ի նոր մասնաճյուղը՝ ՀՀ, ք. Երևան, Զվարթնոց օդանավակայանի նոր ուղևորային համալիրի ժամանման սրահի հանրային գոտում: Մասնաճյուղի նոր և ժամանակակից պայմանները հնարավորություն կընձեռի [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ի հաճախորդներին օգտվել Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ողջ տեսականուց՝ ավանդային և վարկային պրոդուկտների ձևակերպում, հաշիվների համալրում, դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների իրականացում, Բանկի աշխատակիցների խորհրդատվություն և այդ ամենը 24/7 ռեժիմով: «ԶՎԱՐԹՆՈՑ» նոր մասնաճյուղի բացումը [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ի վաճառքների ցանցի ընդլայնմանն ու արդիականացմանն ուղղված համալիր միջոցառումների փուլերից մեկն է: Հետագայում Բանկը նախատեսում է բացել ևս մի քանի մասնաճյուղեր/սպասարկման գոտիներ, որոնք հաճախորդներին կսպասարկեն 24/7 ռեժիմով:

Նմանատիպ նյութեր