68321 դիտում
16:30 25-03-2020
Արտակարգ իրավիճակ Բագրատաշենի անցակետի մոտ. Ռուսաստան մեկնող մեծ թվով հայկական բեռնատարների վրացական կողմը թույլ չի տալիս անցնել Վրաստանի տարածք. գոյացել է մոտ 7 կմ-անոց խցանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 12 օրից ավելի է, արտակարգ իրավիճակ է տիրում Բագրատաշենի անցակետի մոտ։ Հայկական համարանիշներով մի քանի տասնյակ բեռնատարների նշված անցակետում վրացական կողմը թույլ չի տալիս անցնել Վրաստանի Հանրապետության տարածք։
Դրա հետևանքով գոյացել է խցանում, որի երկարությունը հասնում է 7 կիլոմետրի։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բեռնատարների վարորդներն ասում էին, որ վրացական կողմը թույլ է տալիս հատել հայ-վրացական սահմանը միայն վրացական համարանիշներով բեռնատարներին, ինչպես նաև այն բեռնատարներին, որոնք Վրաստանի տարածքում պետք է բեռնաթափվեն կամ նոր բեռ վերցնեն, սակայն այն բեռնատարներին, որոնք ուղևորվում են Ռուսաստանի տարածք, արգելում են հատել սահմանը։
Ըստ վարորդների՝ սահմանն անցնում են նաև այն ավտոմեքենաները, որոնք ուղևորվում են դեպի Թուրքիա։
Վերջիններիս խոսքով՝ հայկական իշխանությունները հայտարարել էին, թե բեռնատարների անցման հետ կապված խնդիր չի լինելու, սակայն հակառակ պատկերին են ականատես եղել։
Ըստ վարորդների՝ վրացական կողմում էլ բեռնատարների խցանումը հասնում է մոտ 40 կմ-ի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+