211652_close_icon
views-count3025 դիտում article-date 22:14 25-03-2020

Մարդու իրավունքների պաշտպանը ցավակցական հեռագիր է հղել Խորվաթիայի իր գործընկերոջը Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Խորվաթիայի Հանրապետության օմբուդսման Լորա Վիդովիչին Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։ «Խորը վշտով տեղեկացա Զագրեբ քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որի պատճառով տուժել են քաղաքացիներ և վնասվել են Զագրեբի պատմական շինությունները: Ընդունեք իմ խորին վշտակցությունը: Ողբերգական երկրաշարժի պատճառով տուժած ընտանիքներին ցանկանում եմ ուժ և շուտափույթ ապաքինում: Այս դժվար պահին քաջություն և տոկունություն եմ մաղթում Խորվաթիայի Հանրապետության ժողովրդին»,- ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ցավակցական հեռագրում։ [b]Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր